Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Sunday Times-ին հարցազրույցում հայտարարել է, որ Brexit-ի գործընթացը, ըստ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի, պետք է սկսվի Գերմանիայի հերթական խորհրդարանական ընտրություններից ոչ ուշ, որոնք պետք է կայանան 2017-ի սեպտեմբերին:
Մեյը նշել է, որ խորհրդարանին ուղղված ամենամյա հերթական ուղերձում թագուհին կառաջարկի քննարկել այն բիլը, որը պաշտոնապես կսկսի ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը: Նախօրեին Մեյը բացառել էր Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ հանրաքվեի գաղափարը, որ կարող է անկայունություն առաջացնել երկրում: