Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիև. Հռոմի պապի այցը Ադրբեջան շատ կարևոր է քաղաքակրթությունների երկխոսության համար

Իլհամ Ալիև. Հռոմի պապի այցը Ադրբեջան շատ կարևոր է քաղաքակրթությունների երկխոսության համար
02.10.2016 | 19:43

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ընդունել է Հռոմի պապին՝ հայտնում է trend.az-ը: Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Ալիևին ջերմ ընդունելության համար: Ալիևն էլ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին, որ ընդունել է հրավերը և ժամանել Ադրբեջան:


«Հույս ունեմ, որ դուք կվերադառնաք հայրենիք հաճելի տպավորություններով: Ձեր ներկայիս այցը շատ կարևոր է վատիկանա-ադրբեջանական կապերի համար, միևնույն ժամանակ քաղաքակրթությունների երկխոսության համար»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի Առաքելական պրեֆեկտուրայի քահանաներն ու հավատացյալները երախտագիտություն են հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին այցելության համար:
Երախտագիտության խոսքն ընթերցել է Ադրբեջանում Կաթոլիկ-Հռոմեական եկեղեցու Առաքելական պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկեթեն:


«Հարգելի հայր Ֆրանցիսկոս, 14 տարի առաջ մեզնից ոմանք պատիվ են ունեցել այս քաղաքում դիմավորելու Ձեր նախորդին՝ Հովհաննես Պողոս 2-րդին: Այդ իրադարձությունն իսկապես հրաշք էր, և մենք մինչ օրս քաղում ենք այդ այցի հոգևոր առատ պտուղները: Դուք շատ լավ հասկանում եք այնպիսի բառերի իմաստը, ինչպիսիք են խտրականությունը, մարգինալացումը և աղքատությունը: Միևնույն ժամանակ փորձում եք ասել աշխարհին, թե ինչպես կարելի է փոխել այդ բառերն ու դրանց իրողությունը նոր բառերի և նոր իրողությունների՝ ներողամտության, բարության, համբերության և բարեգործություն բառի այլ հոմանիշների: Մեզ համար շատ կարևոր է, որ Ձեր այցը կայանում է Գթասրտության հոբելյանական տարվա ընթացքում: Ադրբեջանում փոքրամասնություն՝ Առաքելական պրեֆեկտուրայի հավատացյալների և քահանաների անունից ես կուզեի արտահայտել մեր ուրախությունն ու երախտագիտությունը՝ ի դեմս Ձեր ներկայության, քարոզչության ժամանակ աջակցության ոգևորիչ խոսքերի և կյանքի Ձեր օրինակելի ճանապարհի, որն ամբողջությամբ տրված է Աստծո Արքայությանը: Մենք խնդրում ենք Ձեզ շարունակել աղոթել մեզ հետ Կովկասում խաղաղության և հաշտության համար»,- ասել է Ֆեկեթեն:
Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել և նրանց խորհուրդ է տվել շարունակել ծառայել մարդկանց:


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքվի կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցել: Կաթոլիկները պապին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Այցի շրջանակներում, որ կանցնի «Մենք բոլորս եղբայրներ ենք» կարգախոսով, Պապը կհանդիպի շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի և այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ