Brexit-ը կարող է Եվրոպայում հարուցել հակասեմիտիզմի հզոր ալիք և որպես հետևանք՝ բոլոր հրեաների հեռացում մայրցամաքից՝ հայտարարել է Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը Եվրախորհրդարանում՝ հայտնում է The Independent-ը:
Գոլդշմիդտի խոսքով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո մայրցամաքում իրադրությունը կապակայունանա երկու սպառնալիքների պատճառով՝ իսլամիստների և աջ արմատականների: «Հրեաները կհայտնվեն միմյանց ընդառաջ հսկայական արագությամբ շարժվող գնացքների միջև»: «Մի գնացքը արմատական իսլամն է և իսլամական ահաբեկչությունը: Մյուս գնացքը հին Եվրոպայի հակասեմիտիզմն է, ուտրաաջերը: Երկու գնացքներն էլ իրական սպառնալիք են եվրոպական հրեաների համար, և այդ երկու գնացքներն էլ հարկավոր է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ»: