Հունգարիայում հանրաքվեի անցկացումը ԵՄ քվոտաներով փախստականների ընդունման հարցով հարցականի տակ է դնում համերաշխությունը Եվրոպայում՝ ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Funke մեդիախմբի պարբերականներին հարցազրույցում: «Համաձայն փախստականների տեղաբաշխման կարգի՝ Հունգարիան պետք է ընդունի միայն մոտ 1.3 հազար փախստական: Այդ առիթով հանրաքվեի անցկացումը վտանգավոր խաղ է»,- համարում է Եվրախորհրդարանի նախագահը:
«Դա հարցականի տակ է դնում եվրոպական օրենսդրության իրավաչափությունը, որի մշակմանը մասնակցել է ինքը Հունգարիան»,- նշել է Շուլցը:
Շուլցի կարծիքով՝ Բրյուսելը պետք է կրճատի այն երկրների ֆինանսավորումը, որոնք պատրաստ չեն համերաշխություն ցուցաբերել փախստականների ընդունման հարցում: Նա դեմ է ԵՄ-ից Հունգարիայի հեռացմանը՝ «դա օգուտ չի բերի»: