Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չեխիայի նախագահը միգրանտներին ուղարկում է Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ շրջաններ

Չեխիայի նախագահը միգրանտներին ուղարկում է Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ շրջաններ
03.10.2016 | 10:52

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել տնտեսական միգրանտներին Եվրոպայից արտաքսելու օգտին: Նրանց կարելի էր ուղարկել Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ շրջաններ կամ հունական այն կղզիներ, որտեղ ոչ ոք չի ապրում, հայտարարել է Զեմանը The Financial Times-ին տված հարցազրույցում:


«Իհարկե, հասկանում եմ Սիրիայում, Իրաքում և այլ վայրերում ընթացող քաղաքացիական պատերազմների դաժանությունը: Բայց հիմա մենք ոչ թե այդ վայրերից եկած մարդկանց մասին ենք խոսում, այլ տնտեսական միգրանտների»,- պարզաբանել է Չեխիայի նախագահը: Նա նշել է, որ դա չի վերաբերում Ռուսաստանից և ՈՒկրաինայից եկած միգրանտներին: «Ես ելույթ եմ ունենում բացառապես մուսուլման միգրանտների դեմ, քանի որ նրանց մշակույթը լիովին անհամատեղելի է (եվրոպականին)»,- հայտարարել է Զեմանը:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ