Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բինալի Յիլդիրիմ. Որոշ անձինք պնդում են, թե կրկին իշխանության գրավման փորձ կձեռնարկեն՝ ինչպես կգան, այնպես էլ ձեռնունայն կգնան

Բինալի Յիլդիրիմ. Որոշ անձինք պնդում են, թե կրկին իշխանության գրավման փորձ կձեռնարկեն՝ ինչպես կգան, այնպես էլ ձեռնունայն կգնան
03.10.2016 | 13:31

Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը չի մոռացվի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ հավելելով՝ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»՝ հայտնում է Anadolu գործակալությունը: Ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների առաջ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ վերջին օրերին երկրում լուրեր են պտտվում հեղաշրջման նոր փորձի մասին:

«Որոշ անձինք պնդում են, թե կրկին երկրում իշխանության գրավման փորձ կձեռնարկեն: Ինչպես կգան, այնպես էլ ձեռնունայն կգնան»,- ընդգծել է Բինալի Յիլդիրիմը: Թուրքիայի վարչապետը խոսել է պետական կառույցներում հեղաշրջման կազմակերպիչների աջակիցներին հայտնաբերելու ուղղությամբ իշխանությունների քայլերի մասին: «Ահաբեկչական շարժմանը չներգրավված անձանց այս գործընթացը չի վնասի: Մեզ շարժում է ոչ թե վրեժի զգացողությունը, այլ արդարությունն ապահովելու ցանկությունը»,- ասել է Յիլդիրիմը: Նրա խոսքով՝ իշխանությունները չեն բացառում սխալները:

«Սակայն թող ոչ ոք չսպասի, որ մենք անգործության կմատնվենք՝ վախենալով սխալներ գործել»,- ընդգծել է վարչապետը:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ