Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարգվելաշվիլին Սաակաշվիլուն կոչ է արել չմիջամտել Վրաստանի ընտրական գործընթացին

Մարգվելաշվիլին Սաակաշվիլուն կոչ է արել չմիջամտել Վրաստանի ընտրական գործընթացին
03.10.2016 | 13:32

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն կոչ է արել չմիջամտել ընտրական գործընթացին: Սաակաշվիլին խոստացել էր Վրաստան վերադառնալ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո և սկսել հեղափոխական բարեփոխումներ:

Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ փորձում եմ նախկին նախագահին առավելագույնս մեղմ կոչ անել չմիջամտել Վրաստանում ընթացող ընտրական գործընթացին: Հասարակությունը միտված է ազատ ընտրության, և այդ իրավիճակը լարելը կլինի ժողովրդավարության դեմ գործած քայլ: Մեզ համար սա կարևորագույն ժողովրդավարական փորձ է: Մենք անցկացնում ենք ժամանակակից, եվրոպական, ժողովրդավարական ընտրություններ: Ողջ հասարակությունը կենտրոնացած է ազատ ու ճիշտ ընտրություն կատարելու վրա»:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ