Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. ԴԱԻՇ-ից ազատագրվելուց հետո Մոսուլում պետք է մնան միայն սուննիները

Էրդողան. ԴԱԻՇ-ից ազատագրվելուց հետո Մոսուլում պետք է մնան միայն սուննիները
03.10.2016 | 13:33

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դուբայի «Ռոտանա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է տարածաշրջանային զարգացումները:

Խոսելով Իրաքում տիրող իրավիճակի ու Մոսուլում ԴԱԻՇ-ին վտարելու պատրաստվող գործողության մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ քաղաքը, ինչպես մյուս քաղաքները, պատկանում է բնակիչներին. «Ոչ ոք դրսից իրավասու չէ վերահսկել այդ բնակավայրերը: ԴԱԻՇ-ից ազատագրվելուց հետո Մոսուլում պետք է մնան միայն արաբ սուննիները, թուրքմեններն ու քուրդ սուննիները»:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ