Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան 1,7 միլիարդանոց իսլամական աշխարհի ու 300- միլիոնանոց թուրքական աշխարհի հույսն է

Թուրքիան 1,7 միլիարդանոց իսլամական աշխարհի ու 300- միլիոնանոց թուրքական աշխարհի հույսն է
04.10.2016 | 10:09

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիաների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները կարևոր են Թուրքիայի զարգացման համար:

«Թուրք ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ու աջակցել է գիտական մշակումներին: Օմար Խայամ և Ֆարաբի, Իբն Սինա և Ալ Ջազիրա, Իբն Խալդուն ու Ալ Բիրունի, Ալի Քուշչու և Խեզարֆեն Ահմեդ Չալաբի՝ բոլորը համաշխարհային մակարդակի անուններ են, և այդ մարդիկ տարբեր ժամանակ զբաղվել են գիտության տարբեր ոլորտների հետազոտությամբ»,- ասել է նա:

Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ Արևմուտքում գիտության ու տեխնոլոգիաների կտրուկ զարգացման ժամանակաշրջանում և հատկապես վերջին 200 տարում, ժամանակակից Թուրքիայում գիտական միտքը հետ է մնացել արևմտյանից. «Մենք գիտենք, որ 1,7 միլիարդանոց իսլամական աշխարհի ու 300 միլիոնանոց թուրքական աշխարհի հույսն ենք: Հենց դրա համար էլ մենք մինչև 2023-ը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում մեր առջև դրել ենք կարևոր նպատակներ»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ