Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կերտիս Սկապարոտիի հետ հանդիպման ժամանակ խոր անհանգստություն է արտահայտել Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության առիթով: Ցիպրասը իր նստավայրում ընդունել է գեներալ Սկապարոտիին:
«Վարչապետը ընդգծել է իր խոր անհանգստությունը վերջերս կատարված թուրքական հայտարարությունների առիթով՝ ընդգծելով, որ տարածաշրջանում անվտանգությունը և կայունությունը կարող են ապահովվել միայն միջազգային իրավունքի հիման վրա»,- հայտնել է նրա մամլո ծառայությունը: