Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները
04.10.2016 | 10:29

ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունում:
Ըստ դրա՝ որոշումը դյուրին չի եղել: Ամեն դեպքում, պետքարտուղարությունում կարծում են, որ Ռուսաստանը «չի հետևում հրադադարի ռեժիմի վերականգնման և պաշարված քաղաքներ մարդասիրական օգնություն հասցնելու շուրջ անցյալ ամիս կնքված համաձայնագրի պայմաններին»:

ԱՄՆ-ը հետ է կանչել ռուս-ամերիկյան համատեղ կենտրոնի ստեղծմանը մասնակցելու նպատակով ավելի վաղ ուղարկված անձնակազմի անդամներին, որոնք պետք է հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում համակարգեին ռազմական համագործակցությունն ու հետախուզությունը: Պետքարտուղարությունում ընդգծել են, որ շփումների դադարեցումը չի վնասի երկու երկրների կապերին՝ ուղղված Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ