Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում մեկնաբանել են Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ կապերի դադարեցման հնարավորությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում մեկնաբանել են Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ կապերի դադարեցման հնարավորությունը
05.10.2016 | 08:39

Մոսկվայի հետ համագործակցության դադարեցումը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում ոչնչի չի բերի, պետք է Ռուսաստանի իշխանություններին համոզել հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման անհրաժեշտության մեջ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:


«Ոմանք կոչ են անում Մոսկվայի հետ լիակատար հավասարության անաբեկչության դեմ պայքարում, մյուսներն ընդհակառակը, ենթադրում են, որ մենք պետք է հարաբերությունները խզենք Ռուսաստանի հետ: Այդ տարբերակներից ոչ մեկը թույլ չի տա վերջ դնել դրամային, որը տեղի է ունենում մեր աչքի առջև: Այդ պատճառով մենք ձգտում ենք, որ Ռուսաստանն իր վրա պատասխանատվություն վերցնի: Մենք ԱԽ-ում բանակցություններ ենք վարում հրադադարի հասնելու և Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը թույլ տալու նպատակով»,- ասել է Էյրոն՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:


Նա նշել է, որ բանակցությունները դժվարությամբ են առաջ գնում: «Ես ուզում եմ ռուսներին ասել. Հալեպի ճակատագիրը գտնվում է ձեր ձեռքերում, եթե դուք մի կողմ քաշվեք, Հալեպի դրաման պատմության մեջ կմնա որպես խայտառակություն, որի համար դուք կպատասխանեք»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ