Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բորիս Ջոնսոնը և Դևիդ Քեմերոնը հաշտվել են

Բորիս Ջոնսոնը և Դևիդ Քեմերոնը հաշտվել են
05.10.2016 | 08:41

Պատանեկության ընկերների՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի և ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հարաբերությունները փչացել էին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցում տարաձայնությունների պատճառով: Նրանք հաշտվել են Երուսաղմում՝ միասին վիսկի խմելով, ուր մեկնել էին Շիմոն Պերեսի հուղարկավորությանը մասնակցելու:

Անցած հինգշաբթի պատշգամբում մինչև ուշ գիշեր Քեմերոնն ու Ջոնսոնը «ազնվորեն իրար ներկայացրել են իրենց հայացքները»՝ իրար մեղադրելով ընկերությունը քանդելու մեջ: «Նրանք սկսել են միջազգային հարցեր քննարկել և հիշել Քեմերոնի վարչապետության լավագույն և վատագույն պահերը»,- գրում է Sun-ը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ