Հարցված ամերիկացիների մեծ մասի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի կողմից հարկեր չվճարելը «եսասիրություն» է և «ոչ հայրենասիրություն»՝ վկայում են Reuters-ի և Ipsos ընկերության հարցման արդյունքները: Հարցվածների 67 %-ն ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հարկերի չվճարումը «եսասիրություն է», իսկ 61 %-ը՝ «ոչ հայրենասիրություն»: Որոշ մասնակիցներ հարկեր չվճարող թեկնածուին համարում են «խելացի»՝ այդպես է կարծում 46 %-ը, նրանց 35 %-ը դեմոկրատներ են, 62 %-ը՝ հանրապետական:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը հարցմանը մասնակցել է 1948 մարդ: New York Times-ը գրել էր, որ Թրամփը 1995-ին դաշնային եկամտահարկի մասին հայտարարագրում տեղեկացրել է 915 մլն դոլարի չափով կորուստների մասին, ինչը նրան հնարավորություն կտար օրինական կերպով 18 տարի հարկ չվճարել: