Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին
05.10.2016 | 18:43

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ և նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը՝ ոլորտին նոր թափ հաղորդելու նպատակով:

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի մշակույթ, երբ նախարարն ու պետական ծառայողը հետևողական կլինեն և արագ կարձագանքեն ոլորտի ներկայացուցիչների ազդակներին ու առաջարկություններին: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի կարգավորման պատասխանատուները նաև դուք եք, ուստի պետական ծառայողը ձեզ հետ մշտապես հետադարձ կապ պետք է ունենա»,- ասել է կառավարության ղեկավարը:


Հանդիպման մասնակիցները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը, ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, քննարկվել են շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների վարկանիշավորմանը, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ