Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը ելույթ ունեցավ Պետդումայի առաջին նիստում

Պուտինը ելույթ ունեցավ Պետդումայի առաջին նիստում
05.10.2016 | 22:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պետդումայի 7-րդ գումարման առաջին նիստին։ Վերջին անգամ Պետդումայում Պուտինը ելույթ էր ունեցել 2003-ին։ Պատգամավորներին ուղղված ելույթում նա ասել է, որ սեպտեմբերի 18-ին ընտրված Պետդուման լեգիտիմ է։ Պետդումայում նույն չորս կուսակցություններն են՝ իշխող «Եդինայա Ռոսիա», լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն և կոմունիստական կուսակցությունը։

Նախկին Պետդումային Պուտինը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսօրվա Պետդուման նման կլինի նախկինին և կաջակցի նախագահին և կառավարությանը։ Պուտինը նաև ասել է, որ պատգամավորները պետք է ավելի ակտիվ լինեն ընտրողների հետ շփումներում, աշխատեն քաղաքացիական հասարակության և Պետդումա չանցած կուսակցությունների հետ։


Պուտինը հորդորել է հանել Ռուսաստանում ներդրումներին խանգարող օրենսդրական խոչընդոտները, հայտարարել է, որ պետք է ընդունել փաստաթղթեր, որոնք թույլ չեն տա իրավապահ մարմիններին տարբեր ընկերություններում տեղին-անտեղի ստուգումներ անցկացնել։ Պետական առաջնայնությունների շարքում նա ընդգծել է՝ երկրի անվտանգության և պաշտպանվածության ուժեղացումը։


Պուտինը հիշեցրել է, որ անցած Պետդուման, որն աշխատում էր Սերգեյ Նարիշկինի ղեկավարությամբ, երկրի համար պատմական պահերին միասնական դիրքորոշում էր ցուցաբերում։ Նա նկատի ուներ Ռուսաստանին Ղրիմը միացնելու որոշումը, որն ընդունվել էր 2014-ի մարտին գրեթե միաձայն։ Պետդումայի խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, որ մինչ այդ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալն էր:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ