Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Նալբանդյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
05.10.2016 | 22:59

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար երախտագիտություն է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Բունդեսթագի պատվիրակությանը` փոխնախագահ Յոհանես Զինգհամերի գլխավորությամբ:

Նալբանդյանը նշել է, որ պատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են խորհրդարանական դիվանագիտության ակտիվության կարևորության մասին։ Նա ընդգծել է, որ արդյունավետ գործակցություն է հաստատվել երկու երկրների գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև, որ Գերմանիան Հայաստանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն է ու առաջինը՝ ԵՄ-ում։ Յոհանես Զինգհամերը ներկայացրել է իրենց այցի նպատակները և հանդիպումների արդյունքները։


ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները, անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրավիճակին, այդ տարածաշրջանում փոքրամասնությունների խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն հոսքերին, տարածաշրջանային այլ գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։


Էդվարդ Նալբանդյանը Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրել է նաև ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ