ՌԴ յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, նրան ձայն է տվել 404 պատգամավոր:
Վոլոդինին առաջադրել է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը: Քվեարկությունն անցկացվել է այլընտրանքով. կոմունիստներն առաջադրել էին իրենց թեկնածուին՝ Դմիտրի Նովիկովին, ում օգտին քվեարկել է 40 պատգամավոր: