ԵՄ երկրները վերջնական համաձայնության են եկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատելու շուրջ՝ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին, որ աջակցել են Թբիլիսիին:
Բեռլինը ձգձգում էր գործընթացը՝ պնդելով, թե անհրաժեշտ է հատուկ մեխանիզմ մշակել, որը չարաշահումների կամ ներգաղթի ծավալների կտրուկ աճի դեպքում հնարավորություն կտա Բրյուսելին որոշակի սահմանափակումներ մտցնել: Այսօր ձեռք բերված փոխհամաձայնությամբ, Եվրամիության երկրները որոշել են Վրաստանի հետ բանակցություններ սկսել անմիջապես, երբ Եվրախորհդարանն ու Եվրամիության կառավարությունը սահմանափակումների այդ մեխանիզմը գործի դնեն: