Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն կարող է ավիահարվածներ հասցնել Ասադի զորքերին

ԱՄՆ-ն կարող է ավիահարվածներ հասցնել Ասադի զորքերին
06.10.2016 | 12:12

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի հակամարտության հնարավոր ռազմական միջամտության տարբերակը, հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի տվյալով՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած պետդեպարտամենտի, ԿՀՎ-ի և ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միավորված հանձնաժողովի հանդիպմանը քննարկվել է Սիրիայի իշխանությունների դիրքերին հարվածներ հասցնելու հարցը։

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը կղեկավարի Բարաք Օբաման։ Հանդիպումը կարող է կայանալ այս հանգստյան օրերին։ Քննարկման մասնակիցներից մեկի խոսքով՝ հարցերի թվում է Սիրիայի ՌՕՈՒ թռիչքուղիներին թևավոր հրթիռներով և հեռահար այլ սպառազինություններով հարվածներ հասցնելը։ Առաջարկ է եղել գործողությունն իրականացնել գաղտնի, որ շրջանցեն առանց ՄԱԿ ԱԽ-ի հավանության հարվածներ հասցնելու դեմ Սպիտակ տան առարկությունը։

ԿՀՎ և ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միավորված հանձնաժողովի ներկայացուցիչները կարևորել են Սիրիայի ղեկավարության դեմ «կինետիկ» գործողությունները։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ