Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի վերջին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի վերջին կժամանեն տարածաշրջան
06.10.2016 | 20:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կժամանեն տարածաշրջան: Այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Նա ընդգծել է, որ իրենք հուսով են այցի շրջանակներում հանդիպել երկու երկրների նախագահների հետ:

ՈՒոռլիքը ողջունել է հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու Ֆրանսիայի պատրաստակամությունը. «Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ, համագործակցում են միմյանց հետ՝ միջնորդական ջանքերը շարունակելու համար, որոնք ուղղված են շարունակական խաղաղության հաստատմանը»: Ջեյմս ՈՒոռլիքը անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ բանակցություններում դադար տալու հնարավորությանը. «Ես լիազորված չեմ մեկնաբանել Հայաստանի ընտրությունները: Սակայն կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը, և մենք չենք կարծում, թե որևէ բան կփոխվի»:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ