ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»,- հայտարարել է Զախարովան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 29-ին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել: Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնց համար ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»: