Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Անտոնիու Գուտերեշը

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Անտոնիու Գուտերեշը
06.10.2016 | 20:43

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աջակցում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, Անգելա Մերկելը ցանկացել է տեսնել այդ պաշտոնում եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևային:

Քվեարկության 6-րդ ռաունդի արդյունքներով՝ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը աջակցել են Գուտերեշի թեկնածությանը, որը 2005-2015 թթ. եղել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար, ևս 2-ը չեզոք են արտահայտվել։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ