Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անջեյ Կասպրշիկ. Միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք

Անջեյ Կասպրշիկ. Միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք
06.10.2016 | 20:44

Հոկտեմբերի 5-ին, իր մանդատի համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մշտադիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Դիտարկումից հետո դեսպան Կասպրշիկը հայտարարություն է տարածել.

«Ինչպես միշտ, կողմերը տեղեկատվություն են տրամադրել շփման գծում տիրող իրավիճակի մասին, ներառյալ նախորդ մշտադիտարկումից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահին:


Իրենց հրապարակումներում ԶԼՄ-ները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ չի մատնանշում պատասխանատու կողմին: Նրանք գուցե նկատի ունեն, որ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել մեր անցկացրած մշտադիտարկման ընթացքում, երբ մեր գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են լինում:
Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ տեղի են ունենում մեր ներկայությամբ: Մեր բացակայության դեպքում, մենք հիմնվում ենք այն տեղեկատվության վրա, որ տրամադրում են տեղում գտնվող հրամանատարները:
Կցանկանայի վերահաստատել, որ մեր մանդատով մենք չենք կարող միջադեպերի հետաքննություն անցկացնել:


Ապրիլյան բախումներին հաջորդող վեց ամիսներին Մինսկի խմբի համանախագահներն անխոնջ աշխատել են իրավիճակը կայունացնելու և բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ, իսկ մշտադիտարկման արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է կազմում: Այս ջանքերը շարունակական են», ասել է Անջեյ Կասպրշիկը:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ