Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂ խնդրի արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա

ԼՂ խնդրի արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա
06.10.2016 | 20:45

ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և շարունակում է ակտիվորեն փոխգործակցել հակամարտության կողմերի հետ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր դիրքորոշումն այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում»,-ասել է նա: Թյուդոն նաև հավելել է, որ խաղաղության համար պատասխանատվությունն ընկնում է երկու երկրների առաջնորդների վրա. «Մենք կցանկանայինք հաստատել նրանց կարևորությունը բանակցությունների ճանապարհով խաղաղության հասնելու հարցում»:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ