Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրայզա. ԱՄՆ-ը և անձամբ Քերին ձգտում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

Բրայզա. ԱՄՆ-ը և անձամբ Քերին ձգտում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
06.10.2016 | 21:06

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար՝ ադրբեջանական «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան՝ հակադարձելով պնդումներին, թե ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդության հանդեպ:

Մեկնաբանելով Ջոն Քերիի՝ անցած շաբաթ Aspen վերլուծական ինստիտուտի և The Atlantic հանդեսի համատեղ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որում պետդեպարտամենտի ղեկավարը որպես անպտուղ բանակցությունների օրինակ հիշատակում էր ղարաբաղյան հակամարտությունը, Բրայզան ասել է. «Պետքարտուղարությունում աշխատող նախկին գործընկերներս հաճախ ինձ ասում են, որ Քերին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը Ղարաբաղում կարգավորման համար»:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ