Թուրքիան պահպանելու է ներկայությունը Իրաքի հյուսիսում՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
«Անկախ Իրաքի իշխանությունների հայտարարություններից՝ Թուրքիան կպահպանի իր ներկայությունն այդ տարածաշրջանում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակելու և այնտեղ ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխություն թույլ չտալու նպատակով»՝ ասել է վարչապետը: