ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, նիստին քննարկվելու են ՀԱՊԿ համակարգի հետագա կատարելագործման հրատապ խնդիրները, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ու ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները նաև կքննարկեն կազմակերպչական, ֆինանսական հարցեր։