Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ Associated Press-ի, սրտի խնդիրների պատճառով նա Հորդանանի հիվանդանոցներից մեկում ստուգումներ է անցնում։ Ճշգրիտ ախտորոշումը հայտնի չէ։ 81-ամյա Աբբասը հոսպիտալացվել է, երբ հոգնածության պատճառով բողոքներ է հայտնել։