ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի նորացնի Սիրիային հարվածներ հասցնելու իր ցանկությունը:
«Կարդում ենք նաև այժմ, որ Վաշինգտոնում ուժ գործադրել ցանկացողներ կան: Դա գաղտնիք չէ: Հույս ունեմ, որ նրանք համենայն դեպս չեն գերակշռում: Մենք լսել են բավականին կշռադատված մեկնաբանություններ՝ այդ լուրերը մեկնաբանելու խնդրանքին որպես պատասխան, որն արել է Սպիտակ տունը»,- հայտարարել է Լավրովը: Նա համարում է, որ «դա արտացոլում է հիմնական գիծը, որը վարում է Բարաք Օբամայի վարչակազմը»: