Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայում չափավոր ընդդիմությունը առասպել է

Սիրիայում չափավոր ընդդիմությունը առասպել է
07.10.2016 | 12:30

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում չափավոր ընդդիմության գոյությունը առասպել է: «Դուք գիտե՞ք միաեղջյուրին՝ կենդանի, որը նման է ձիու և ունի եղջյուր: Դա առասպել է: Եվ չափավոր ընդդիմությունն է առասպել: Դա այն է, թե ինչու հնարավոր չէ բաժանել այն, ինչը գոյություն չունի նրանից, ինչը գոյություն ունի»,- հայտարարել է Ասադը դանիական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով հաղորդավարի հարցը դժվարությունների մասին, որոնց բախվել է ԱՄՆ-ը «չափավոր» ապստամբներին ծայրահեղականներից բաժանելու հարցում:

Նրանք բոլորն ունեն նույն անդամները, այն նույն անդամները, որոնք կոչվում էին «Սիրիայի ազատ բանակ» չորս տարի առաջ, հինգ տարի առաջ, հետո նրանք դարձան «Ան-Նուսրա», հետո նրանք դարձան ԴԱԻՇ՝ ավելացրել է նախագահը: «Այսպիսով, նույն անդամները տեղաշարժվում են մի խմբից մյուսը: Ահա թե ինչու նրանց չեն կարողանում տարբերել: Եվ նրանք չեն ցանկանում»,- նշել է նա:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ