Ամերիկացի հայտնի գործարարների խումբը, որի կազմում կան նաև հանրապետականներ, բաց նամակով դեմ է հանդես եկել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ հայտնում է Associated Press-ը։ Նամակին միացածների թվում են «Վիքիպեդիայի» հիմնադիր Ջիմմի ՈՒեյլսը, ԱՄՆ առևտրի նախկին նախարար Կառլոս Գուտիերեզը և հայտնի ավագ խոհարար Խոսե Անդրեսը։
«Կայուն ներդրումների, տնտեսության աճի և աշխատատեղերի հայտնվելու հետ ամերիկյան բիզնեսը կանխատեսելիության, հուսալիության և կայունության կարիք ունի, որը պետք է գա կառավարությունից։ Դոնալդ Թրամփը չափազանց հուսահատ է ԱՄՆ բիզնեսի համար»,- ասվում ձեռնարկատերերի բաց նամակում։