Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը հրաժարվել է մուսուլմանների համար ԱՄՆ մուտքի արգելքից

Թրամփը հրաժարվել է մուսուլմանների համար ԱՄՆ մուտքի արգելքից
07.10.2016 | 12:53

ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար պայքարող Դոնալդ Թրամփը հրաժարվել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու իր մտադրությունից: CNN-ի եթերում Փենսին հարցրել են, թե ինչու չի վիճարկում Թրամփի դիրքորոշումը մուսուլմանների ԱՄՆ մուտքի արգելքի հարցում, եթե անձամբ դեմ է եղել այդ քայլին մինչ նախընտրական մրցավազքին միանալը։

«Քանի որ դա այլևս Դոնալդ Թրամփի դիրքորոշումը չէ այդ հարցով»,- հայտարարել է Փենսը։ Թրամփն անձամբ կոչ էր արել լիովին արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ անցած տարվա դեկտեմբերին։ Փենսն արձագանքել էր այդ հայտարարությանը՝ անվանելով այն «հակասահմանադրական»։

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ