Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օլանդը ԱՄՆ նախագահի ընտրություններում աջակցում է Հիլարի Քլինթոնին

Օլանդը ԱՄՆ նախագահի ընտրություններում աջակցում է Հիլարի Քլինթոնին
07.10.2016 | 12:54

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Հիլարի Քլինթոնը։ Նա այդ կերպ աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Օլանդը նշել է, որ Հիլարին միակ ընտրությունն է։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հանրապետական Ջորջ Բուշ ավագը մտադիր է քվեարկել Քլինթոնի օգտին։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նոյեմբերի 8-ին են։

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ