Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևն արձագանքել է Ջոն Քերիի հայտարարությանը

Ալիևն արձագանքել է Ջոն Քերիի հայտարարությանը
08.10.2016 | 11:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ցուցաբերվող աջակցություն է որակել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել կոնֆլիկտը չլուծելու համար, դա Հայաստանի զավթողական քաղաքականության աջակցություն է»,- ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ