Գերմանիայի կառավարությունը դիտարկում է Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցին՝ Հալեպի արևելյան մասում ստեղծված իրավիճակի համար:
«Բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Զայբերտը՝ հավելելով. «Մեզ համար առաջնային է, որ մարդկանց օգնություն ցուցաբերվի, և համաձայնեցվի կրակի դադարեցումը, որից շատ բան է կախված»։