Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերիի հայտարարությունը։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում և վշտացնում է մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրը հասկանար»,- ասել է Մամեդովը։