Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն արգելելու մասին նախագիծը

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն արգելելու մասին նախագիծը
08.10.2016 | 22:29

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն ամբողջությամբ արգելելու բանաձևի նախագիծը։ Փաստաթուղթը, որը հեղինակել են Ֆրանսիան և Իսպանիան, կոչ է անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհապաղ վերականգնել հրադադարը Հալեպում, որտեղ բնակչության մի մասը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։ ՈՒրբաթ օրը Ռուսաստանը հայտարարել է, որ նման բանաձևն իր համար անընդունելի է։

Ռուսական արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «քարոզչություն է» անվանել Ջոն Քերիի հայտարարությունը, որ պետք է հետաքննել «Սիրիայում Ասադի վարչակազմի և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները»։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ