Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են
08.10.2016 | 22:30

Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քանի երեքուկես միլիոն ընտրող: 55 տեղամասեր են բացվել 40 երկրներում: Ըստ սոցհարցումների, ընտրողների զգալի մասը չի կողմնորոշվել իր քաղաքական նախընտրության հարցում:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնական հակառակորդը, կանխատեսումների համաձայն, կրկին «Միացյալ ազգային շարժումն» է, որն իշխանություն էր մինչև 2012-ը։ Վրացական խորհրդարանի 150 պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով։
Ժամը 15։00-ի դրությամբ Վրաստանի խորհրդարանի ընտրություններին քվեարկել է 1 մլն 22 հազար 634 մարդ կամ ընտրողների ընդհանուր քանակի 39,79 տոկոսը։
Քվեարկությանը մասնակցել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Նա երկրի քաղաքացիներին քվեարկելու կոչ է արել:

«Ես Վրաստանին շնորհավորում եմ այս հրաշալի օրվա կապակցությամբ։ Ես բոլոր բնակիչներին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին։ Թող Աստված օրհնի Վրաստանը»,- ասել է նա։ Մինչ քվեաթերթիկը քվեատուփը գցելը պատրիարքը խաչակնքել է։ Իլյա Երկրորդը ընտրատեղամաս էր բերել նվերներով զամբյուղ՝ գինի ու քաղցրավենիք, նաև՝ մեծ եկեղեցական մոմեր:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ