ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ որով քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
Նախագահի հրամանագրով՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Կառավարությունը մեկամսյա ժամկետում պետք է ընդունի հրամանագրից բխող որոշումներ: