Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիև. Փորձում են մեզ հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Ալիև. Փորձում են մեզ հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղը
08.10.2016 | 22:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հատկանշական հայտարարություն է արել:
«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք բազմաթիվ մանրամասներ չենք բացահայատում, քանի որ դիվանագիտության կանոններ կան: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- կառավարության նիստում հայտարարել է Ալիևը:

Ըստ haqqin.az-ի՝ նա նշել է, որ «Ադրբեջանի դեմ այդ հարցում ակտիվ արշավ են սկսել»: «Քանի դեռ մենք իշխանության գլուխ ենք, Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի»,- հայտարարել է Ալիևը՝ խոստանալով «վերականգնել տարածքային ամբողջականությունը»:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ