Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով ոչ մի բանաձև չի ընդունվել

ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով ոչ մի բանաձև չի ընդունվել
09.10.2016 | 12:39

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը արգելափակել է Ֆրանսիայի առաջարկած Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ հաստատելու բանաձևը: Փաստաթուղթը ստացել է 11 կողմ ձայն, 2 դեմ, Չինաստանը և Անգոլան ձեռնպահ են մնացել: Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից մեկը, կիրառել է վետոյի իրավունքը:

«Բանաձևի նախագիծը չի ընդունվում, քանի որ դրա դեմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Հոկտեմբերից ՌԴ-ն նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում: Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագծով «բոլոր կողմերից պահանջվում է անմիջապես դադարեցնել օդային ռմբակոծությունը և ռազմական թռիչքները Հալեպ քաղաքի վրայով»: Փաստաթուղթը «կոչ է անում հրադադարի ռեժիմի անհապաղ իրականացում և անվտանգ, անարգել մարդասիրական օգնության հասանելիություն ողջ Սիրիայով»:


Չի ընդունվել և ռուսական նախագիծը, որն աջակցում էր ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի առաջարկներին Ջաբհատ ան Նուսրայի զինյալներին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի սեպտեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարմանը: ՄԱԿ-ի ԱԽ անդամները հայտարարել են, որ մտադիր են շարունակել Սիրիայի ճգնաժամի հաղթահարման լուծումների որոնումները: Ռուսական բանաձևը միայն չորս ձայն ստացավ՝ ՌԴ-ն ու Չինաստանը, Վենեսուելան ու Եգիպտոսը, Անգոլան և ՈՒրուգվայը ձեռնպահ էին:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ