Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Վրացական երազանքը» ընտրությունների առաջատարն է

«Վրացական երազանքը» ընտրությունների առաջատարն է
09.10.2016 | 12:43

Ընտրատեղամասերի կեսի տվյալների հաշվարկից հետո Վրաստանի խորհրդարանակամ ընտրություններում առաջատարն է «Վրացական երազանքը»՝ հավաքելով ընտրողների ձայների կեսից ավելին: Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժումը» ստացել է ձայների մեկ քառորդից ավելին: ԿԸՀ-ի տվյալներով՝ 1866 ընտրատեղամասերում 3702-ից «Վրացական երազանքը» ստացել է 50,56 % կամ 396817 ձայն: «Միասնական ազգային շարժումը»՝ 26,51 %, կամ 20856:

Մնացած կուսակցությունները 5 %-ի արգելքը չեն հաղթահարում: Խորհրդարանական ընտրությունները խառը ընտրակարգով են անցկացվում՝ 77 պատգամավոր կընտրվի համամասնական կուսակցական ընտրացուցակով, 73 պատգամավոր՝ մեծամասնական: Ընտրություններին մասնակցել են 19 կուսակցություն և վեց նախընտրական դաշինք:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ