Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է խորհրդարանական ընտրություններում ձայների հաշվարկի ընթացքում խախտումների մասին:
«Ընտրությունների օրը հանգիստ է անցել ընտրողների ակտիվության ֆոնին և բացառությամբ մեկ-երկու դեպքի, ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ են անցել: Ցավոք, ձայների հաշվարկի ժամանակ մի քանի լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ ագրեսիվ գործողություններ:
Բոլոր այդ դեպքերի առնչությամբ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արձագանք, որպեսզի 2016-ի հոկտեմբերին անցկացված ընտրությունները համապատասխանեն միջազգային ստանդարտներին»,- ասել է նա: Մարգվելաշվիլին հայտարարել է քվեարկության երկրորդ փուլի մասին միամանդատային շրջաններում, որտեղ չի հաջողվել ընտրել հաղթողին մեկ քվեարկության ընթացքում: