Սենթ Լուիսում կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճը՝ դարձյալ թեժ մթնոլորտում: Բանավեճում չի շրջանցվել Թրամփի հերթական սկանդալը՝ վիրավորական արտահայտությունները կանանց մասին:
Քլինթոնը մատնանշել է, որ Թրամփի պես անձը, որ վիրավորում է կանանց, էթնիկ փոքրամասնություններին, մահմեդականներին, չի կարող օրինակ լինել և ղեկավարել ԱՄՆ-ը: Թրամփը պատասխանել է, թե կանանց մասին իր արտահայտությունները մասնավոր զրույցի ժամանակ են արվել, և հիշեցրել է Բիլ Քլինթոնի սեքսուալ սկանդալը: