Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Վրացական երազանք»-ը հաղթում է ընտրություններում

«Վրացական երազանք»-ը հաղթում է ընտրություններում
10.10.2016 | 13:33

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ: Նախնական արդյունքներով՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մոտ 48.6 տոկոսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 27 տոկոսով երկրորդ տեղում է:


ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները վերաբերում են խորհրդարանի 77 համամասնական տեղերին: Եվս 73 մանդատների ճակատագիրը որոշվում է մեծամասնական ընտրություններով: Թե ինչպես կբաշխվեն խորհրդարանի 150 մանդատները՝ պարզ կդառնա միայն մյուս ամսվա վերջին:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ