Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ստամբուլում: Ալիևի մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ Ադրբեջանի նախագահը Ստամբուլում է գտնվում Համաշխարհային էներգետիկ 23-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-13-ը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել կիրակի՝ Ստամբուլի «Թարաբյա» պալատում»,- հայտնում է ԶԼՄ-ը: