Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պեսկով. Շարունակում ենք պատրաստվել Պուտինի առաջիկա այցին Փարիզ

Պեսկով. Շարունակում ենք պատրաստվել Պուտինի առաջիկա այցին Փարիզ
10.10.2016 | 13:37

Մոսկվան շարունակում է պատրաստվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզ այցին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունենք, շարունակում ենք պատրաստվել Փարիզ Պուտինի առաջիկա այցին, Ելիսեյան պալատում բանակցություններ են նախատեսված»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը մասնակցելու է նաև ռուսական մշակութային կենտրոնի բացմանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածներ էր հայտնել ՌԴ նախագահի հետ հանդիպման նպատակահարմարության շուրջ՝ կապված Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ