Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանը հարցականի տակ է դնում տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը

Ադրբեջանը հարցականի տակ է դնում տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը
11.10.2016 | 23:34

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարվածության մեծացմանը: Պատգամավորն այս լարվածությունը կապել է Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեի հետ: Նա ընդգծել է, որ Ալիևը հավերժացնում է իր մենատիրական իշխանությունը, ինչի հետևանքով էլ նոր լարվածություններ է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:


«Ալիևին նորից զգուշացնում ենք, որ դուք պարտված եք և առաջինը՝ ձեր ժողովրդի մոտ: Ադրբեջանի այդպիսի որակի իշխանությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե մենք ձեզ հետ միասին այդ գործողություններին չտանք համապատասխան քաղաքական և իրավական գնահատական»,- ասել է նա:
Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը, որոնք, սակայն հարցականի տակ են դրվում Ադրբեջանի պատճառով: «Ինչպես կարելի է տարածաշրջանում իրականացնել արդյունավետ համագործակցություն, եթե Ադրբեջանը տոտալիտար և ագրեսոր պետություն է ցմահ նախագահի ինստիտուտով, փաստը՝ այդտեղ անցկացված վերջին հանրաքվեն, փաստը՝ ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողություններն են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով»:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ