Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հերմինե Նաղդալյանը նախագահել է ԵԽԽՎ լիագումար նիստը

Հերմինե Նաղդալյանը նախագահել է ԵԽԽՎ լիագումար նիստը
11.10.2016 | 23:36

ԵԽԽՎ լիագումար նիստը հոկտեմբերի 11-ին վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին:

ԵԽԽՎ նիստը վարող ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է քննարկմանը մասնակցած բանախոսների ելույթները և նշել, որ կանայք, բնականաբար, շատ ակտիվ են այս խնդրի քննարկումների մեջ: Նա կարևորել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ